Ադրբեջանցիները բացու՞մ են ճանապարհը

Ադրբեջանցիները բացու՞մ են ճանապարհը

«Ադրբեջանցիները բացում են միջանցքը՝ ի վերջո բացելու են»,- այս մասին «Հրապարակին» տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նման լուրեր տարածվեցին, քանի որ ադրբեջանցիները վրաններն էին հանում: Ապա ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ ընդամենը փոխում են վրանները:

Մեր հարցին, արդյո՞ք ճանապարհը բացելու համար հակառակորդը նախապայմաններ է առաջ քաշվել, Վահան Բադասյանն ասաց, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն որևէ նախապայման չի դրվել։

«Հրապարակի» տեղեկություններով՝ Արցախի նախագահականում առավոտվանից սպասում են միջանցքը բացելու լուրին։ Արցախի մեր աղբյուրները տեղեկացրին, որ րոպե առ րոպե ռուս խաղաղապահներից լուրի են սպասում։

«Մինչև ռուս խաղաղապահները չասեն, որ միջանցքը բաց է ու կարող ենք հանգիստ երթևեկել, ոչինչ չենք կարող հաստատել: Առավոտվանից այդ լուրին ենք սպասում, սպասողական վիճակում ենք»,-ասացին մեզ Ստեփանակերտից:

Մանրամասն՝ տեսանյութում