Անտարկտիկայում առաջիկայում 13 տեսակ բույսեր եւ կենդանիներ կհայտնվեն

Անտարկտիկայում առաջիկայում 13 տեսակ բույսեր եւ կենդանիներ կհայտնվեն

Գիտնականները հայտարարել են, որ Անտարկտիդայի հյուսիսային շրջաններում կհայտնվեն 13 տեսակի նոր բույսեր եւ կենդանիներ։ Այս մասին հայտնում է Global Change Biology-ն։ Այս ամենով հանդերձ, կլիման կշարունակի մնալ չափազանց խիստ, որպեսզի այնտեղ կարողանան հաստատվել կրծողները։

Մկների եւ առնետների համար գոյության պահպանման մեկ հնարավորություն կա՝ բնակվել բեւեռային հետազոտական կենտրոնների անմիջական հարեւանությամբ։ Այս ամենը տեղի է ունենում գլոբալ տաքացման հետեւանքով։ Գիտնականները ֆիքսել են, որ ժամանակավոր կամ մշտական բեւեռային հետազոտական կենտրոնների շրջակայքում սկսել են ի հայտ գալ նոր բուսատեսակներ։ Այս ամենը նաեւ իր հետ բերում է, նոր ձեւավորված ֆաունայի եւ ֆլորայի պաշտպանության անհրաժեշտության։