Ավելացրել են Թուրքիայի վրա ճնշումը 

Ավելացրել են Թուրքիայի վրա ճնշումը 

Sözcü պարբերականը գրում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ռուսական վճարային համակարգերի կիրառությունը կարող է ճանապարհ բացել այն անձանց համար, ովքեր հայտնվել են սանկցիաների տակ, ու դրանով ստեղծել պայմաններ, որպեսզի սանկցիաները շրջանցվեն։ Եւ ահա այս հայտարարությունից հետո, թուրքական İş Bankası  եւ Denizbank բանկերը հայտարարել են, որ դադարեցնում են ռուսական «ՄԻՐ» վճարումային համակարգի սպասարկումը։

Նշենք, որ «ՄԻՐ»-ը նախատեսված է որպես այլընտրանք Visa եւ Mastercard համակարգերի համար, եւ մշակվել է ՌԴ ԿԲ կողմից։