Իտալական իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են աշխարհին

Իտալական իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են աշխարհին

Իտալիայի իշխանությունները դիմել են Վենետիկի հանդեպ աշխարհի բոլոր ոչ-անտարբեր մարդկանց, խնդրելով օգնել քաղաքին հաղթահարելու հեղեղումների հետեւանքները։ Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն էլ իր թվիթերյան էջում երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են քաղաքին, վստահություն հայտնելով, որ քաղաքը կրկին փայլելու է մարդկանց օգնությամբ։ Ինչպես հայտնի է, իշխանությունները դրամի կարիք ունեն, որպեսզի կարողանան վերականգնել հեղեղման հետեւանքով տուժած պատմաճարտարապետական կառույցները եւ համամարդկային ժառանգության մաս կազմող մյուս կոթողները։ Նվիրատվություն անել կարող են բոլորը, իսկ իտալական կառավարությունը հատկացրել է քսան միլիոն եվրո։ Վնասը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դոլար։