Ձերբակալվել են Ղարաբաղում պատերազմի վերսկսման ակցիայի մասնակիցները

Ձերբակալվել են Ղարաբաղում պատերազմի վերսկսման ակցիայի մասնակիցները

Բաքվում ձերբակալվել են «Մենք պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» ակցիայի մասնակիցները, որը տեղի էր ունենում Ադրբեջանի պառլամենտի՝ Միլլի Մեջլիսի դիմաց։ Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ակցիայի մասնակիցերը հայտարարել են, որ մեղադրում են երկրի պառլամենտին այն բանում, որ չի պաշտպանում Ադրբեջանի շահերը։

Ձերբակալվածների մեջ է նաեւ «Մուսավաթ» կուսակցության անդամ Իլգար Մահմուդը։ Ցույցը ցրվել է, իսկ տասներկու մասնակից բերման ենթարկվել։