«Հարգելի հայրենակիցներ, ողջույն։ Մենք սլանում ենք դեպի Երևան։ Ես հիմա, ինչպես տեսնում եք, մեքենայի մեջ եմ։ Ես շատ զարմացա, որ երբ անցնում էինք հսկիչ անցագրային կետը, մեր սահմանապահի մոտ ոչ մի հարց չառաջացավ»։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերի ընթացքում հայտարարել է Վարդան Ղուկասյանը։
«Ես մտածում էի, որ հենց այնտեղ մեզ կարող են կալանավորել, բայց ոչ։ Ինչպես տեսնում եք, մենք շարունակում ենք ընթանալ։ Մենք գալիս ենք մեքենայով։ Այո, եթե Նիկոլը քայլելով եկավ, մենք գալիս ենք մեքենայով։ Նիկոլ, ես գալիս եմ քո հետևից»,- հավելել է նա։