Էլ գերիներ չունե՞նք, որ հետները լուսանկարվի

Էլ գերիներ չունե՞նք, որ հետները լուսանկարվի

Մեկ-մեկ մտածում եմ՝ մարդ ու կին ո՞նց կարողացան մի ողջ ժողովրդի խաբել։ Կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրելուց հետո ինչպե՞ս կարողացավ այս տիկնոջ ամուսինը կրկին վարչապետ կարգվել։ Ինչքան էլ փորձեն համոզել ինձ, որ հայ ժողովուրդն այնքան անթասիբ եղավ, որ սեփական երեխեքի, երկրի գեհենից հետո գնաց ու էլի Նիկոլ ընտրեց, չեմ հավատում։ Ջհանգիրյանի ձայնագրությունն ինչ որ տեղ բացում է նաև այդ խորհրդավոր գաղտնիքը։ Երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոնակատար էր, նրա կողակիցը ՝ 28.05.2021 | թվականին,  իր ֆեյսբուքյան էջում այս լուսանկարն էր դրել։ Հարցը լուսանկարի մեջ չէ։ Այլ այն խորամանկ քաղաքականության, որ պատերազմից ամիսներ անց սրանք դեռ խաղացնում էին գերիների վերադարձի թեման։ Տեսեք, երբ մենք լինենք իշխանության , բոլոր գերիներն էլ այս տղայի նման կվերադառնան ու կզբաղվեն իրենց սիրած գործով։ Ահա թե ինչ էր մակագրել․

«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։

Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»։

Ուզում եմ հարցնել՝ հիմա ինչու՞ էլ գերիների հետ չես լուսանկարվում։ Էլ ամուսինը պաշտոնակատա՞ր չէ, էլ ժողովրդի սրտի լարերի վրա խաղալու իմաստ չկա՞, էլ գերիներ չունե՞նք, որ հետները լուսանկարվի։  Բաքվի բանտու՞մ են։ Սա էր ու վե՞րջ։ Նման տիկնիկային խաղերով են խաբել «իրենց երեխեքին»․․․։