Ճորտի տեղ են դրե՞լ․ ուսուցիչներին կանչել են դպրոցներ

Ճորտի տեղ են դրե՞լ․ ուսուցիչներին կանչել են դպրոցներ

Մեր խմբագրություն էր ահազանգել մի ուսուցչուհի, որը վրդովված ասում էր, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից իրենց ասել են, որ պետք է գնան դպրոցներ, վերցնեն հունվար եւ փետրվարի ամիսների մատյանները, լուսանկարեն եւ տանը անցկացնեն էլեկտրոնային տարբերակով։

«Եթե տրանսպորտ չկա, ո՞նց ենք գնալու, դա հսկայական աշխատանք է, ժամկետ են տվել մինչեւ ամսի 20-ը, դա հնարավոր չէ երկու օրում։  Ճորտի տեղ են դրե՞լ, բոլոր ուսուցիչներն են այս վիճակի մեջ։ Որ գումար չեն տալիս, տրանսպորտ չկա, ո՞նց ենք գնալու»,-նշեց ուսուցչուհին։ 

Նախարարությունից խնդրի վերաբերյալ մեզ փոխանցեցին․ «Կարիք չկա, որ ամեն ուսուցիչ գնա նկարի։ Կարող է դպրոցի օպերատորը գնա, բոլորինը նկարի և ուղարկի։ Տնօրեններին ասված է, որ գործընթացը կազմակերպեն և հաշվի առնելով մանկավարժների ծանրաբեռնվածությունը, այլ պատասխանատուների ընդգրկեն գործընթացում։ Դպրոցների մեծ մասում արդեն արված է։ Իսկ նրանք, ովքեր դասարան-էյէմում լրացրել են, տնից կարող են փոխանցել միայն գնահատականները»։