Խաչատուրովին հետ կանչելով՝ ՀԱՊԿ-ի ու Հայաստանի հեղինակությունը բարձրացել է

Խաչատուրովին հետ կանչելով՝ ՀԱՊԿ-ի ու Հայաստանի հեղինակությունը բարձրացել է

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելը օգուտ է տվել հենց ՀԱՊԿ-ին։ Մինչդեռ քաղաքական առումով դա գնահատում էին սխալ Հայաստանի կողմից, երբ նման տարբերակով որոշվեց հետ կանչել Խաչատուրովին նման կարևոր պոստից։

«ԵԹե մենք նայում ենք կազմակերպության շահերի տեսանկյունից, ապա կազմակերպությունը դրանից շահեց։ Որովհետև բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նմանատիպ դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել։ Եվ մենք հասանք նրան, ու հիմա էդ նախագծերը կան, որ ապագայում նմանատիպ դեպքերում նման իրավիճակ չլինի, որովհետև, Աստված ոչ տա, մարդը կարող է ընտրվել գլխավոր քարտուղար, ու մի բան պատահի հետը։ Պարզվում է՝ փաստաթղթերն այնպես էին գրված, որ ով ոնց ուզի, կմեկնաբանի։ Հիմա դա վերացվում է»,-Hraparak.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Շավարշ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ այդ քայլով մենք կարող էինք Հայաստանի հեղինակության որոշակի կորուստ ունենալ, Շավարշ Քոչարյանն ասաց․ «Եթե մեր քայլերի արդյունքում հենց ՀԱՊԿ-ի հեղինակությունն է բարրձանում, որովհետև էդ անորոշությունը վերանում է, ապա բնական է՝ մենք դրա նախաձեռնողն ենք, մեր հեղինակությունն էլ կարող է բարձրանալ»։