Ադրբեջանի բանտերում պահվող մարդիկ միջազգային հանրության կողմից անտեսված չեն. Կասյա Աբգարյան

Ադրբեջանի բանտերում պահվող մարդիկ միջազգային հանրության կողմից անտեսված չեն. Կասյա Աբգարյան

«Պատանդների ազատ արձակումը քաղաքական հարց է, և մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք՝ զուգահեռ խաղաղության կերտման այն գործընթացին, որ ՀՀ կառավարության կողմից մեկնարկել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կալիֆոռնիայի Օրանժ շրջանի Գերագույն դատարանի դատավոր Կասյա Աբգարյան, ընդգծելով, որ նպատակ ունեն բոլոր հնարավոր միջոցներով աղմուկ բարձրացնել՝ վստահ լինելու համար, որ Ադրբեջանի բանտերում լքված մարդիկ մոռացված չեն: