McDonaldʼs-ի աշխատակիցը խոստովանել է, որ միշտ հավելյալ մեկ խորտիկ է ավելացրել հաճախորդների բաժիններում

McDonaldʼs-ի աշխատակիցը խոստովանել է, որ միշտ հավելյալ մեկ խորտիկ է ավելացրել հաճախորդների բաժիններում

Կանադացի բլոգեր Կոդի Բոնդարչակը անակնկալ խոստովանություն է արել։ Նա ասել է, որ երբ աշխատել է McDonaldʼs-ում, մշտապես մեկ հատիկ հավամսային խորտիկ է ավելացրել հաճախորդների բաժիններում։ Թվիթերյան այս խոստովանությունը լայն արձագանք է գտել օգտատերերի մոտ, որոնք գովասանքով են արձագանքել Կոդիի քայլին։

Նա նույնիսկ հաշվել է, որ այս քայլով, ընդհանուր առմամբ, 1600 դոլար է պարտք մնացել McDonaldʼs-ին։ «Ուզում եմ հույս ունենալ, որ երբ տուն են հասել ու տեսել, որ իրենց բաժնում մեկ ավելի խորտիկ կա, ուրախացել են ու ժպտացել»,- գրել է բլոգերը։