Ենթադրյալ ընտրակաշառք առաջարկողը «Պատիվ ունեմ»-ից է. դաշինքում տեղյակ չեն

Ենթադրյալ ընտրակաշառք առաջարկողը «Պատիվ ունեմ»-ից է. դաշինքում տեղյակ չեն

ՀՔԾ֊ն հաղորդագրություն է տարածել այն մասին, թե տյալներ են ձեռք բերվել, որ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչը մեկ այլ անձի հետ նախնական համաձայնությամբ հունիսի 20-ին նշանակված  ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն վարչական շրջանի մի խումբ ընտրողների հունիսի 3-ից 11-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և տվել է տարբեր չափերի կաշառք:
Բնակիչները ձերբակալվել են: 

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խմբով, նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք առաջարկելու և տալու համար)։  

Քնիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

Մենք տեղեկացանք, որ ենթադրյալ ընտրակաշառք առաջարկողները Սերժ Սարգսյանի եւ Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքի աջակիցներ են։

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դեպքին` ասաց, որ դրա վերաբերյալ ինֆորմացիա չունի։

Նա նաեւ ասաց, որ իրենք ընտրակաշառք չեն բաժանել երբեւէ եւ չեն էլ բաժանելու. «Ընդդիմությունը դրա կարիքը չունի։ Կարող եմ ասել, որ այս իշխանությունը դիտմամբ է անում, վերջին 10 օրվա հարցումներով կրկնակի ավելացել է «Պատիվ ունեմ»֊ի ձայները, իրենք էլ փորձում են դեմն առնել»։

Դիտարկմանը, թե օրերս «Պատիվ ունեմ»֊ից ենթադրյալ ընտրակաշառքի համար Արմավիրի նախկին քաղաքապետը կալանավորվեց, Սոս Հակոբյանը արձագանքեց` դա լիովին հերյուրանք է։