Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի նախագահ Վուչիչի հետ (տեսանյութ)

Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի նախագահ Վուչիչի հետ (տեսանյութ)

Պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այս պահին հանդիպում է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ։ Հանդիպման օրակարգում հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են, որոնց մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Նախնական տեղեկությամբ՝ կքննարկվի նաև մոտ ժամանակներս Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու հարցը։

Նշենք, որ Սերբիայում դեսպանություն չկա, այս երկրի հետ դիվանագիտական կապն ապահովվում է Չեխիայում Հայաստանի դեսպանատան միջոցով։ Փոխարենը մոտ երկու ամսից պատրաստվում են Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացել։