Այս երկիրը կմտնի եվրոյի գոտի 

Այս երկիրը կմտնի եվրոյի գոտի 

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ հավանություն է տվել, որպեսզի հաջորդ տարվա հունվարի մեկից Խորվաթիան անցնի եվրոյի գոտի։ Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, Խորվաթիան իրականացրել է բոլոր պայմանները, ինչը հնարավորություն է տալիս, որպեսզի հունվարի մեկից այդ երկիրը անցում կատարի եվրոյի։ Որոշմանը կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 539 պատգամավոր։ 45 պատգամավոր եղել է դեմ, իսկ 48 պատգամավոր էլ քվեարկել է ձեռնպահ։ Եվրախորհրդարանը նաեւ հայտարարել է, որ Խորվաթիան շատ բան է արել, որպեսզի գները ներդաշնակեցվեն եվրագոտում առկա գների հետ։ Այնուհանդերձ, նաեւ արձանագրվել է, որ դեռ կան որոշակի աշխատանքներ, որոնք պետք է իրականացնել։