Իսրայելում վերաբացվել են ռեստորանները, գինետներն ու լողավազանները

Իսրայելում վերաբացվել են ռեստորանները, գինետներն ու լողավազանները

Իսրայելում վերաբացվել են ռեստորանները, գինետները, լողավազաններն ու ատրակցիոնները, որոնք փակվել էին մարտի կեսերին կորոնավիրուսային համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակներում։ Նման որոշում կայացվել է Իսրայելի կառավարության կողմից։

Միաժամանակ, սակայն, սահմանվել է նախապայման, ըստ որի, նշված հաստատությունները աշխատելու են բժշկա-սանիտարական հակահամաճարակային ցուցումների պահպանումով։ Դրանք խախտողներին սպառնում է մինչեւ 5 հազար շեքելի տուգանք։