«Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է»․ Սաղաթելյանը վստահեցնում է՝ գնում են հաղթանակի հետևից

«Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է»․ Սաղաթելյանը վստահեցնում է՝ գնում են հաղթանակի հետևից

Շուշին կայացած, շեն քաղաք էր, բայց մի ստորագրությամբ այս սրիկաները հաձնեցին։ Մարդիկ մեկ շաբաթվա ընթացքում իրենց գերեզմանները տեղափոխեցին, իրենց տները այրեցին։ Կովսականը դարձել էր դրախտավայր, կառուցվել էր, բայց մեկ ստորագրությամբ հանձնվեց, դրա համար էլ Հայաստանի ճակատագիրը կախված է պետական և քաղաքական որոշումից։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության նախաձեռնած հերթական հանրահավաքին իր ելույթում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայցուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե մեր պայքարը չլիներ, այս սրիկաներն ամեն ինչ հանձնած կլինեին։ Ընդդիմությունը կուլիսներում հսկայական աշխախատանք է տանում պայքարը հաղթական ավարտի հասցնելու համար։ Այսօր ինչ ունենք, ունենք պայքարի շնորհիվ և պետք է կանխենք նոր կապիտուլյացիան ու գնանք մինչև վերջ։ Ով այս պայքարից «զադնի» դնի, Նիկոլ է, ով այս պայքարից փախչի, Նիկոլ է, ով փորձում է այս շարժումը պառակտել, Նիկոլ է»,- ասաց Սաղաթելյանը՝ կրկնելով Խաչատուրովի խոսքերը։