Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի

Պետրո Պորոշենկոն համարվել է Ուկրաինայի ամենահարուստ գործարարներից մեկը, ըստ Forbes-ի

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն ներառվել է ուկրաինական Forbes-ի կողմից կազմված, այդ երկրի ամենահարուստ գործարարների ցանկում։ Ըստ այդմ, նա գտնվում է ամենահարուստների եռյակում։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 1,4 միլիարդ դոլար։

Եկամուտների մի մասը նա ստանում է Roshen հրուշակեղենի կորպորացիայից։ Ամենահարուստների ցանկում է նաեւ «Ինտերպեյպի» ղեկավար Վիկտոր Պինչուկը։ Իսկ առաջին տեղում լեռնամետաղաձուլական մագնատ Ռինատ Ահմեդովն է 2,8 միլիարդ դոլար կապիտալով։

Նշենք, որ ուկրաինացի բոլոր մեծահարուստների ընդհանուր կապիտալը կազմել է 31 միլիարդ դոլար։