Թվում էր, թե նրան ավելի շատ հետաքրքրում էր իմ կինը, քան ես
Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը կիսվել է իր դժգոհությամբ՝ քննադատելով փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆիին խաղացողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Խեսեն պատմել է, որ ՊՍԺ-ում իր կարիերան սկսվել է հաջողությամբ, սակայն առողջական խնդիրների պատճառով երկու ամիս բաց թողնելուց հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ Ձմռանը ակումբից նրան ակնարկել են, որ պետք է հեռանա, ինչը նա համարել է դավաճանություն իր նկատմամբ։
«Ալ-Խելաիֆին նույնիսկ չէր ցանկանում ինձ տեսնել։ Երբեմն թվում էր, թե նրան ավելի շատ հետաքրքրում էր իմ կինը, քան ես՝ որպես ֆուտբոլիստ»,- նշել է Խեսեն:
Կարծիքներ