«Արթուր Վանեցյանի համար ընդունելի է այդ տարբերակը. պետք է հեռանան բոլորով»

«Արթուր Վանեցյանի համար ընդունելի է այդ տարբերակը. պետք է հեռանան բոլորով»

Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում շարունակվում է ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստը։

Red Eagleas ֆան շարժման ներկայացուցիչները քիչ առաջ ՀՖՖ շենքում զրուցել են ՀՖՖ նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում Red Eagleas ֆան շարժման հիմնադիր Դենիս Սարգսյանը նշեց.

«Հանդիպեցինք Արթուր Վանեցյանին և ստեղծված իրավիճակի հետ կապված մեր տեսակետը արտահայտեցինք։ Մեր տեսակետն այն է, որ ֆեդերացիայի նախագահը գործկոմի հետ միասին պետք է հեռանա, իրավիճակի լուծումը միայն դա է։ Ֆեդերացիայի կազմից պետք է ֆեյք ՀԿ-ները մաքրվեն, որպեսզի ձևավորվի նոր ֆեդերացիա։ Արթուր Վանեցյանի համար ընդունելի է այս տարբերակը, եթե բոլորով են հեռանում։ Իսկ գործկոմին մենք չենք հանդիպել, քանի որ այս պահին իրենց մոտ ընդմիջում է և իրենց քննարկումը դեռ շարունակվելու է»։