Շատ հարցերում համաձայնության ենք եկել ՀՀ-ի հետ․ Բայրամով

Վաշինգտոնում կայացած բանակցությունները որոշակի գործնական դրական արդյունքներ են տվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ում կայացած բանակցություններում ավելացել է համաձայնեցված կետերի թիվը։
«Սակայն դեռևս կան բաց հարցեր, կան կետեր, որոնց շուրջ կողմերը լիարժեք համաձայնության չեն եկել։ Ուստի այս գործընթացը կշարունակվի»,- ասել է Բայրամովը։
Կարծիքներ