Կնոջը մեղադրում են մեկամյա երեխայի սպանության մեջ

Կնոջը մեղադրում են մեկամյա երեխայի սպանության մեջ

Թաիլանդի Պատայա քաղաքում ռուսաստանցի կնոջը ձերբակալել են՝ մեկամյա դստեր սպանության մեջ կասկածանքով։ Այս մասին հայտնում է Pattaya News-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությունը։

Ըստ այդմ, ոստիկանները ժամանել են Նա-Կլիա շրջան եւ հայտնաբերել կնոջը՝ սեփական բնակարանի լուսամուտների տակ։ Կինն ունեցել է տարբեր վնասվածքներ ։ Նա հայտարարել է, որ իրեն ծեծի է ենթարկել ամուսինը, սակայն հարեւանները հայտնել են, որ նա ապրել է իր մեկ տարեկան դստեր հետ։ Ոստիկանները մտել են բնակարան, եւ այնտեղ գտել երեխայի դիակը։ Երեխայի դիակի վրա եւս բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել։ Ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում։ Նա կասկածվում է սեփական դստերը սպանելու մեջ։ Քննությունը շարունակվում է։