Դիմել եմ պարետին՝ բնության գրկում հանգստանալու ժամանակ դիմակ չկրելու տուգանքը չեղարկելու առաջարկով

Դիմել եմ պարետին՝ բնության գրկում  հանգստանալու ժամանակ դիմակ չկրելու տուգանքը չեղարկելու առաջարկով

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևոր Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հուլիսի 13-ի ԱԺ հատուկ նիստում, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ պայմանավորվածության համաձայն, դիմել եմ պարոն Ավինյանին՝ առաջարկելով.

ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի N 110-Ն, 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշումների համաձայն, խոցելի խմբերում ընդգրկված քաղաքացիներին ներառել ՀՀ կառավարության աջակցության որևէ նոր ծրագրում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործատուները նշված խմբերում ընդգրկված քաղաքացիներին շարունակում են պարտադրել ներկայանալ աշխատանքի, հակառակ դեպքում՝ սպառնալով չվճարել աշխատավարձը:
Չեղարկել դիմակ չկրելու համար տուգանքի կիրառումն այն դեպքերում, երբ քաղաքացիները՝ իրենց ընտանիքի հետ միասին, հանգստանում են բնության գրկում, քանի որ նման դեպքերում տուգանքի կիրառումը որևէ ձևով չի նպաստելու համավարակի դեմ պայքարին»: