Հայտնաբերվել է մարդու՝ մինչ այժմ անհայտ նախնու ոսկորներ

Հայտնաբերվել է մարդու՝ մինչ այժմ անհայտ նախնու ոսկորներ

Գերմանացի, բուլղարացի, ավստրալացի եւ կանադացի գիտնականների խումբը հայտնաբերել է պրիմատի՝ մինչ այժմ անհայտ տեսակի քարացած մնացորդներ, որոնք 11,6 միլիոն տարեկան են։ Պրիմատն ապրել է միոցենյան ժամանակաշրջանում։ Ինչպես գրում է Nature-ը, գիտնականները կարծում են, որ սա չափազանց կարեւոր հայտնագործություն է, որը կարող է դառնալ մարդու նախնու եւ կապիկի միջեւ կապող վերջին օղակը։ Այն կոչվել է Danuvius guggenmosi։ Այն կարողացել է կախվել ծառերից, ունեցել է ուղիղ վերջին վերջույթներ, ի տարբերություն այլ կապիկների, ինչպես ասենք գիբոնների ու օրանգուտանների, եւ իր ստորին վերջույթները հաճախ կիրառել է ուղիղ քայլելու ամար։ Այն ունեցել է նաեւ առանձնացված բթամատ։