ՀՔԾ-ից պահանջում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարցով քննություն սկսեն 

ՀՔԾ-ից պահանջում էր, որ Սամվել Ալեքսանյանի հարցով քննություն սկսեն 

2018-ից հետո բռնել-բաց թողնելը ապրելակերպ դարձավ։ Մարդուն կարող են պետական դավաճան հանել, ձերբակալել, մի քանի ամիս հետո ասել՝ գնա, դու մեղավոր չես։ Ավելին, այսօր լուրեր են մամուլում շրջանառվում, որ ,, պետական դավաճաններին ուղարկում են սահման, ասում են՝ գնացեք այնտեղ։ 4 տարի է, այս երկիրը զբաղված է քրեական գործեր հարուցելով, մարդ ձերբակալելով  ու բաց թողնելով։ Այս իշխանությունը հանրության ինչ որ հույզերի վրա խաղալով, սրա, նրա վրա «քսի տալով», հետաքրքիր շոուներով հանդիսատես է գրավում։ Հասել ենք մի կետի, որ գայլն ու գառը, հինն ու նորը չեն տարբերվում։ Մի հին բեղլուտ է դուրս գալիս ու սկսում հներին քննադատել։ Մի հին գայլ է դուրս գալիս ու սկսում հներին թիրախավորել։ 4 տարի է, էլ նորելուկ գառ չի մնացել, բոլոր գառերին կերել, գայլ են դարձել։ 4 տարի է էլ նոր չկա, բոլորը նախկին  են դարձել։ 2016թ․ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանի հարցով ՀՔԾ-ից պահանջում էր քննություն անցկացնել։  

Ի վերջո, երբ բարոյականությունը վերանում է, բոլորը հիասքանչ են դառնում, միաձուլվում։  Տիպիկ մի անեկդոտ կա։ Մեկը ընկերոջը պատմում է, որ մտել է տուն, «իր կնոջը անկողնում բռնեցրել սիրեկանի հետ»։ 

-Հետո՞,- շփոթված հարցնում է ընկերը,- սպանեցի՞ր, թե՞ գլուխը ջնջխեցիր։ 

- Այ ախպեր ջան,- շարունակում է ընկերը,- ծանոթացանք, մի երկու բառ փոխանակեցինք։  Պարզվեց, որ մի հիասքանչ անձնավորություն է․․․

Հիմա մեր իշխանությունն է, ինչ փողոտ թիքա է տեսնում, պարզվում է, որ մի հիասքանչ անձնավորություն է․․․ Բարոյականության նշաձողը հանված է։ Նման դեպքում ի՜նչ եք բարոյական խրատներ կարդում, դաստիարակչական ճառեր ասում․․․