Չեմ կառչում այդ պաշտոնից. Լուկաշենկո

Չեմ կառչում այդ պաշտոնից. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր թեկնածությունը կառաջադրի 2020 եւ 2025 թվականներին երկրի նախագահական ընտրություններում։

Լուկաշենկոն այս մասին ասել է խորհրդարանական ընտրություններին քվեարկելուց հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Չեմ կառչում այդ պաշտոնից, սակայն իմ պարտավորությունն եմ համարում թեկնածություն առաջադրելը։ Մարդիկ թող կատարեն իրենց ընտրությունը»,-նշել է Լուկաշենկոն։