ԱՄՆ դեսպանատունը, USAID-ն, NED-ը գործեցին մեր ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե

ԱՄՆ դեսպանատունը, USAID-ն, NED-ը գործեցին մեր ժողովրդի և պետության դեմ. Կոբախիձե

Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը և USAID-ը, ինչպես նաև NED-ը և այլ հաստատությունները համակարգված են գործել վրաց ժողովրդի և վրացական պետության դեմ, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով Ղազախստանում լրագրողների հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը USAID-ի գործունեության վերաբերյալ։

Վարչապետը հույս է հայտնել, որ նոր վարչակազմի օրոք ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ կփոխվի, և կվերանա այն տգեղ համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների միջև։

«Երբ խոսքը վերաբերում է փոփոխություններին, այդ փոփոխությունները պետք է հավասարապես ազդեն USAID-ի, NED-ի և դեսպանատան գործունեության վրա: Մենք մեծ հույս ունենք, որ նոր վարչակազմի օրոք, առաջին հերթին, կփոխվի ԱՄՆ դեսպանատան մոտեցումը վրաց ժողովրդի և վրաց պետության նկատմամբ, և կվերանա այն տգեղ համակարգումը, որը կար դեսպանատան, USAID-ի, NED-ի և այլ համապատասխան կառույցների միջև», – ասել է Իրակլի Կոբախիձեն։