Մոսկվան եւ Թեհրանը հանդես են գալիս Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման օգտին․ Սերգեյ Լավրով 

Մոսկվան եւ Թեհրանը հանդես են գալիս Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման օգտին․ Սերգեյ Լավրով 

Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի տեւական քաղաքական կարգավորման օգտին, որը հիմնված կլինի արդարացիության սկզբունքի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո։

«Քննարկել ենք իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական ջանքերը, որոնք թույլ են տալիս կայուն կերպով պահպանել հրադադարը։ Մենք ընդգծել ենք, որ կարեւոր է հակամարտությունների հետեւանքների հաղթահարումը եւ ընդհանուր առմամբ՝ քաղաքական դիվանագիտական տեւական կարգավորման հասնելը՝ արդարացիության հիման վրա՝ ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների։ Նաեւ դիտարկել ենք այն դերակատարությունը, որ ռեգիոնի երկրները կարող են ունենալ այդ պրոցեսում>։