Հերթական ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել է

Անցած գիշեր Ռուսաստանի շրջաններում ոչնչացվել է Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 112 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):
Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Հաղորդվում է, որ Լիպեցկի մարզի Ելեցի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վնասված բնակարանների թիվը հասել է 30-ի:
Բացի այդ, Դոնեցկում վնասվել է մեկ բնակելի շենք։
Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ