Հենց իշխանություն փոխվի, դրանք պոչները քամակները կոխած փախնելու են

Հենց իշխանություն փոխվի, դրանք պոչները քամակները կոխած փախնելու են

«Նիկոլին չեմ ընդունում, դրա համար էլ որոշում են կայացրել նման պայքար տանել որդուս դեմ։ Այո, ես Նիկոլին չեմ ընդունում որպես գերագույն գլխավոր հրամանատար։ Ակցիաս որոշել եմ ռինգում անել՝ այն պարզ պատճառով, որ իմ ողջ կյանքը հենց ռինգում էլ անցկացրել եմ»,- բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկի ժամանակ փետրվարի 1-ին հայտարարել էր բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ եւ առաջնությունը վերածելով սկանդալի: Նա նշել է, որ իր որդու հանդեպ անարդար են վարվում:

«Որդուցս նախորդ տարի խլեցին հաղթանակը, երբ նա հաղթում էր Հայաստանի առաջնության եզրափակչում։ Որդիս դրանից հետո ստիպված զբաղեցրեց երկրորդ տեղը, հետեւաբար՝ հավաքականում իր տեղը չունեցավ։ Դրանից հետո ֆեդերացիան նամակ էր ուղարկել միջազգային կազմակերպություններին, որպեսզի հասկանար, թե որդուս հետ կապված ինչ է կատարվում։ Միջազգային ֆեդերացիան պատասխանել է, որ դա Հայաստանի ֆեդերացիայի խնդիրն է, իսկ նրանք, փաստորեն, որոշում են ընդունել, որ որդիս չպիտի մասնակցի Հայաստանի առաջնությանը»:

20 օր անց մենք կրկին զրուցել ենք հայտնի սպորտսմենի հետ: Հակոբկոխյանի խոսքով` խնդիրը չի լուծվել, իր որդու նկատմամբ շարունակում են սուբյեկտիվ և կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել, սակայն արտերկրում ապրող իր բռնցքամարտիկ ընկերները որոշել են օգնել իրեն, խոստացել են որդուն արտերկրում մրցումների հրավիրել. «Ի՞նչ փոփոխություն պետք ա լինի, ոչ մի փոփոխություն, փոփոխություն մենակ էն ժամանակ կլինի, երբ էս իշխանությունների հերն անիծվի, պարզ չի՞ որ սրանք ինադու որոշել են պայքար տանել, ինձ դատում են, երեխուս զրկում են մրցումներից: Դրսի ընկերներս զանգել են, ասում են` հենց մեր մոտ մրցում լինի, անպայման կհրավիրենք», - նշում է Հակոբկոխյանը:

Հարցին, թե բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի հետ չի՞ հանդիպել, չի՞ քննարկել այս հարցը, բռնցքամարտիկն ասաց. «Նա ինքնասիրահարված գ…. ա: Նա ինձ հետ ինչ պիտի հանդիպի, նա էդքան չկա, իրան մեծ ք...քի տեղ ա դնում, գիտի բոքսի պրոֆեսոր ա, եկել ա բոքսի պրոֆեսորի մոտ պրոֆեսորություն ա անում: Ռուսաստանում, Ղազախստանում և Թաթարստանում տարբեր ընկերներ ունեմ, որոնք ասել են անպայման կհրավիրեն իմ տղային, քանի դեռ էս իշխանությունն ա, մեզ համար բան չի փոխվելու, բայց հենց իշխանություն փոխվի սրանք էլ պոչները քամակները կոխած փախնելու են» - խոսքը եզրափակում է բռնցքամարտիկը: