Ցեղասպանության հարցը ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ

Ցեղասպանության հարցը ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ

Հայաստանի ԱԳՆ-ի թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության ու կայունության ապահովումն է, թիվ մեկ քայլն ու ուղղությունը, որ դիտարկում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ-ի օրակարգում որպես առաջնահերթություն չէ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ», - ասել է նա: