Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է. խոսնակ

Աշոտ Փաշինյանը հերթական արձակուրդում է. խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը արձագանքել է համացանցում հայտնված այն տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Փաշինյանի` ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող որդին և դուստրը զբոսնում Երևանում, այն էլ` թիկնազորի ուղեկցությամբ:

«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ»,- գրել է Կարապետյանը: