Ինչու են արտագաղթում Հայաստանից՝ ըստ Փաշինյանի

Ինչու են արտագաղթում Հայաստանից՝ ըստ Փաշինյանի

«Արտագաղթի պատճառներն 90 տոկոսով կապված են մեր վարած տարածաշրջանային քաղաքականության հետ: Արտագաղթի պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»,- այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետական բյուջեի վերջնական քննարկման ժամանակ:

«Այո, պատճառ կարող է լինել սոցիալական բարդությունը, արդարության պակասը, բայց դրանց մի մասն էլ կապված է կոնֆլիկտային միջավայրի հետ։Մենք չենք խոսել կոնֆլիկտային միջավայրում իրենց վրա շատ մեծ պատասխանատվություն վերցրած մարդկանց ներհասարակական, ներհայաստանյան պահվածքի, կարգավիճակի մասին»,- ասել է նա: