Օդանավում միայն օդաչուներն են եղել` փորձնական թռիչք էր

Օդանավում միայն օդաչուներն են եղել` փորձնական թռիչք էր

Այսօր Կապանի օդանավակայանում Երևանի ժամանակով 10:58 վայրէջք է կատարել L-410–UVP E20 չեխական արտադրության մարդատար օդանավը, որը նախատեսված է 19 ուղևորի համար: Թռիչքը փորձնական բնույթի էր:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից «Հրապարակին» հայտնեցին, որ օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 10:10-ին: Հարցին, թե ո՞ւմ է պատկանում օդանավը, Քաղավիացիայի կոմիտեից ասացին. «Ինքնաթիռը «Նովէյր» ավիաընկերությանն է պատկանում»:

Հարցին, թե ովքե՞ր են եղել ինթնաթիռում, մեր զրուցակիցն ասաց, որ ինքնաթիռում միայն օդաչուներն են եղել. «Օդաչուներից բացի ոչ մի ուղևոր ինքնաթիռում չի եղել: Այն փորձնական թռիչք էր»:

Հարցին, թե ի՞նչ հաճախականությամբ է ինքնաթիռը Երևանից Կապան, Կապանից Երևան մեկնելու, Քաղավիացիայից մեզ ասացին, որ այդ մասով ոչինչ հստակ չէ, որովհետև թռիչքը եղել է փորձնական.

«90-ականներից այս կողմ թռիչքներ չեն եղել, 2017-ին եղել է մեկ թռիչք` մասնավորի կողմից, հետո վերանորոգվել է և կոմիտեի կողմից սերտիֆիկացվել: Փորձնական թռիչքի ընթացքում տարբեր սխեմաներ են ուսումնասիրվել, կանոնավոր թռիչքների մասին խոսելը վաղ է»,- նշեց մեր զրուցակիցը:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե անվտանգության հետ կապված ի՞նչ երաշխիքներ ունեն Քաղավիացիայում, մեր զրուցակիցն ասաց. «Օդանավն այսօր բարեհաջող վայրէջք է կատարել, այլ բան ասել չեմ կարող»: