Ձեզ երբևէ շուն ու խելագար անվանե՞լ են․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Ձեզ երբևէ շուն ու խելագար անվանե՞լ են․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում

Այս պահին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ընթանում է հայ ռազմագերիների վերաբերյալ հարցի քննարկումը։ Հայկական պատվիրակությունից ելույթ ունեցավ Ռուբեն Ռուբինյանը, նա իր ելույթում մասնավորապես ասաց․

«Ձեզ երբևէ շուն անվանե՞լ են, մեզ այդպես անվանել են։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ հայերին շան պես քշել են։ Ձեզ երբևէ անվանե՞լ են խելագար, մեզ՝ այո, մոտ մեկ շաբաթ առաջ, Ադրբեջանի նախագահը՝ պարոն Ալիևը հրապարակայնորեն հայտարարել, որ հայ հասարակությունը հիվանդ է և բուժման կարիք ունի։ Դուք երբևե տեսե՞լ եք, թե ինչպես են հեռուստատեսության ուղիղ եթերով ոչնչացնում ձեր կրոնական հուշարձանները, ես այդպիսի ռեպորտաժներ տեսնում եմ ամեն օր, և ամեն օր ոչնչացնում են հայկական եկեղեցիները։ Դուք երբևէ մոմե արձանների թանգարան տեսե՞լ եք, բայց ոչ նորմալ, այլ ռասիստական, իսկ մենք՝ այո, որովհետև մեկ շաբաթ առաջ Բաքվում Ադրբեջանի նախագահը բացել այսպես կոչված «հաղթանակի պուրակը», որտեղ ցուցադրված են հայ ռազմագերիների մանեկենները՝ վերքերով, շթղաներով, մահամերձ, հիմար և չար դեմքերով։ Այս ամենը մեզ համար իրականություն է, այն է, ինչ մենք տեսնում ենք, ինչի միջով որ մենք անցնում ենք։ Հարգելի գործընկերներ, Ադրբեջանն արել է այն, ինչը վերջին 80 տարում չի արել որևէ եվրոպական երկրի, նրանք ատելություն են տարածում Հայաստանի նկատմամբ, և այդպիսի մթնոլորտում, չնայած որ Հայաստանը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին, անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքը, անտեսելով եռակողմ համաձայնագիրը, նրանք հրաժարվում են վերադարձնել հայ ռազմագերիներին։ Դա անթույլատրելի »,- ասաց Ռուբինյանը։