Սիրելիս, ինձ համար սա հատուկ օր է. Բորիս Ավագյան

Սիրելիս, ինձ համար սա հատուկ օր է. Բորիս Ավագյան

Սիրելիս, այսօր փետրվարի 14-ն է՝ Սուրբ Վալենտինի տոնը: Շատերն այն տոնում են որպես սիրահարների օր, շատերն այն համարում են ոչ մեր ազգային և դատապարտում նրանց, ով նշում է այս օրը, բայց…ինձ համար սա հատուկ օր է՝ սա մեր փոխադարձ խոստովանությունների օրն է: 
Ես ուզում եմ քեզ խոստովանել, որ 6 տարվա մեջ առաջին անգամ երջանիկ եմ, և կարող եմ ի լուր աշխարհի բղավել, որ անսահման քեզ սիրում եմ ու անիրական երջանիկ եմ, քանի որ դու վերջապես իմ կինն ես: 

Ես հիշում եմ այս նույն օրը 6 տարի առաջ, երբ քո մասին մտքերով արթնացա, ձեռքս վերցրեցի հեռախոսը, որպեսզի քեզ բարի լույս մաղթեմ ու տեսա քո ուղարկած հաղորդագրությունը, որում դու ինձ հետ կիսվում էիր բոլոր այն զգացմունքներով, որոնք քեզ պարուրել էին և խոստովանում քո անսահման սերը դեպի ինձ: 

Անցնելով բարդ ու դժվարին ճանապարհ՝ այսօր վերջապես մենք միասին ենք ընդմիշտ։ Վերջապես ստեղծել ենք մեր ընտանիքը և կարող ենք մեր առաջնեկի համար անուն ընտրել: Ես լի եմ անսահման սիրո ու երջանկության զգացումով: Շնորհակալ եմ քեզ այս ամենի համար: Այն սերը և հոգատարությունը, որով դու ինձ տոգորել ես, ինձ ուժ ու էներգիա են տալիս պայքարելու և հաղթանակների հասնելու համար: 

Դու իմ կեսն ես: Իմ միակ երազանքն է ծառայել քեզ այնպես, ինչպես դա անում էին կլոր սեղանի ասպետներն իրենց սրտի կանանց համար: 
Քո սերը իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն է: 

Իմ կես, սիրում և աստվածացնում եմ քեզ:

Բորիս Ավագյան