Տոնական զորահանդես կանեն 

Տոնական զորահանդես կանեն 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ ԱՄՆ բանակի 250-ամյակի առիթով տոնական զորահանդես է անցկացվելու։ Զորահանդեսը տեղի կունենա հունիսի 14-ին։ Այն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, նվիրված է լինելու նաեւ նախագահ Թրամփի 79-ամյակին։ Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ տոնական զորահանդսի նախապատրաստական աշխատանքների համար հատկացվելու է 25-45 միլիոն դոլար։ Դա չի ներառում ճանապարհների նորոգության, ծանր տեխնիկայի անցումից հետո իրականացնելիք մաքրման աշխատանքների եւ այլ ծախսերի համար անհրաժեշտ գումարները։

Նախատեսված ծախսերը կարող են ավելանալ, կախված անվտանգության ապահովման եւ լոգիստիկայի վրա նախատեսված ծախսերի չափից։ Զորահանդեսին մասնակցելու է մոտ 6600 զինվորական, 150 միավոր տեխնիկա եւ 50 ինքնաթիռ, այդ թվում նաեւ՝ քսան միավոր M1 Abrams տեսակի տանկեր։ Զորահանդեսի ընդհանուր երկարությունը կլինի 6,5 կմ՝ Արլինգտոնից, Վիրջինիա նահանգ, որտեղ Պենտագոնն է գտնվում, մինչեւ Սպիտակ տուն։