Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է`դիլետանտ, մեծամիտ եւ ինքնահավան

Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է`դիլետանտ, մեծամիտ եւ ինքնահավան

Առողջապահության նախարարը այս իշխանությունների սիմվոլն է` գործում դիլետանտ, մեծամիտ եւ ինքնահավան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստանի» անդամ Դավիթ Խաժամյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Իշխանության սիմվոլն է, քանի որ շատերն էին իր հետ հույս կապում ոլորտի զարգացման հարցում, իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք:

Իշխանության սիմվոլն է, քանի որ իր մեծախոսությամբ վնասեց հարեւան երկրի հետ հարաբերությունները` լարվածություն թողնելով պետությունների միջեւ:

Իշխանության սիմվոլն է, քանի որ երկրի քաղաքացիները ցերեկ թե գիշեր իրեն են «մտաբերում», իսկ նա դեռ երես ունի այլոց քննադատելու:

Իշխանության սիմվոլն է նաեւ այն իմաստով, որ անարգանք ցուցաբերեց դատարանի նկատմամբ հակադարձ հայցեր ներկայացնելով, բայց այդպես էլ դատարանի պահանջը չկատարելով:

Եվ եթե դեռ կա մեկը, ով կարծում է, թե Արսեն Թորոսյանը հիմա նստած մտածում է ինչպե՞ս մարսել իրադրությունը, ապա նա չի ճանաչում ներկայիս իշխանությանը եւ վերջինիս սիմվոլ նախարարին, քանզի նա համոզված է, որ իրենից լավ եւ իրենից ավել որեւէ մեկը չէր կարող գործել այս իրավիճակում»: