Բաց ենք ՌԴ-ի հետ բանակցությունների համար. Զելենսկու գրասենյակ

Բաց ենք ՌԴ-ի հետ բանակցությունների համար. Զելենսկու գրասենյակ

Ուկրաինան հնարավոր է համարում իր միջազգային գործընկերների մասնակցությամբ հաջորդ խաղաղության գագաթնաժողովին Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությունը:
Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին։

Հրապարակման մեջ ասվում է, որ Երմակը հաջողված է համարում Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որին մասնակցել են ավելի քան 100 երկրներ ու կազմակերպություններ։ 

Հաջորդ գագաթնաժողովը պետք է ավելի ներկայացուցչական լինի, հույս ունի Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինան «իրատես» է և բաց այլ երկրների մասնակցության համար. «Կարծում ենք, որ հնարավոր կլինի հրավիրել Ռուսաստանի ներկայացուցչին»:

Երմակը հավելել է, որ հաջորդ համաժողովի նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն ժամկետներ դեռևս չկան։