Բայդենը մտադիր է Սենատին թույլ տա լուծելու Թրամփի իմփիչմենտի հարցը

Բայդենը մտադիր է Սենատին թույլ տա լուծելու Թրամփի իմփիչմենտի հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է թույլ տալ, որպեսզի Սենատն ինքը որոշի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենտի հարցը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեյն Պսակին։ «Նա մտադիր է թողնել Սենատի հայեցողությանը այն տեխնիկական հարցերը, որոնք վերաբերում են իմփիչմենտի ժամանակին եւ առանձնահատկություններին»,- ասել է Պսակին։ Նա նաեւ ասել է, որ Սենատը կարող է զբաղվել եւ իր սահմանադրական լիազորությունների կատարումով, եւ ամերիկացիների խնդիրները լուծելով։ Պսակին սակայն չի ասել, թե արդյոք Բայդենը կողմ կլինի, որ Թրամփին արգելվի հաջորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում, թե ոչ։