Մեսսին և համաշխարհային ֆուտբոլի մի քանի աստղեր Բաքվում են
![Մեսսին և համաշխարհային ֆուտբոլի մի քանի աստղեր Բաքվում են](https://hraparak.am/uploads/images/2024/12/image_750x_675941f8ec3b7.jpg)
Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» աստղային հարձակվող, Ոսկե գնդակի բազմակի դափնեկիր, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին թիմակիցների հետ ժամանել է Բաքու։
Ինքնաթիռը, որում եղել են ֆուտբոլիստները, վայրէջք է կատարել Հեյդար Ալիևի միջազգային օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է գործարար Ադնան Ահմեդզադեն, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այսօր՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք մեծ միջոցառմանը կմասնակցեն Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։ Հանդիպման ընթացքում կցուցադրվի աշխարհռչակ արգենտինացուն նվիրված վավերագրական ֆիլմը:
Բացի այդ, համերգասրահի բեմում ելույթ կունենան աշխարհահռչակ կոմպոզիտոր և երգիչ Վիլլի Ուիլյամը և հայտնի Morandi խումբը։ Տոմսերի վաճառքից ստացված հասույթը կուղղվի բարեգործությանը։
Կարծիքներ