ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Լուկաշենկոյին

ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները հանդիպել են Լուկաշենկոյին

Այսօրվա հիմնական սպառնալիքներից մեկը տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունն է: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։

«Այսօր առանցքային սպառնալիքներից մեկը տեղեկատվական և հոգեբանական ազդեցությունն է, կանխամտածված կեղծ ու ստահոդ տեղեկատվության տարածումը: Նման գործողությունների նպատակը միջազգային ասպարեզում մեր պետությունների հեղինակությունը խարխլելն է: Ֆեյքերի ներքո երբեմն անցկացվում են վտանգավոր, ագրեսիվ գործողություններ»,- ասել է Լուկաշենկոն։

Նա ընդգծել է, որ դրան նպաստում է Արևմուտքի դե ֆակտո տեղեկատվական մենաշնորհը, մասնավորապես ինտերնետի, խոշոր սոցիալական ցանցերի և միջազգային լրատվամիջոցների նկատմամբ վերահսկողությունը։