«Ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն

«Ժամանակ». Երեւանի փոխքաղաքապետը Գյումրիում քաղաքապետի ընտրություններին կլինի իշխանության թեկնածուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատրաստվում է առաջադրվել հաջորդ տարի կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններին որպես իշխանության թեկնածու:

Վիրաբյանը Երևանի փոխքաղաքապետ է ընտրվել անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ մինչ այդ նշանակումը Գյումրիի Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնի տնօրենն էր, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նրա մեջ գնահատել էր կազմակերպչական ընդունակությունները, թեեւ Վիրաբյանի գործունեությունը ոչ միանշանակ գնահատականի է արժանացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում