Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կարող է «ԿամԱԶ»-ի դիմաց ինչ-որ բա՞ն անի

Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը կարող է «ԿամԱԶ»-ի դիմաց ինչ-որ բա՞ն անի

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ ծավալված սկանդալին, որ շինթույլտվույթւոնների դիմաց «ԿամԱԶ»-ներ է նվեր ստացել։

«Ես օրենսդրական առումով որևիցե խնդիր չեմ տեսնում, բազմաթիվ շինթույլտվություններ են տրվել, ու մեկը մյուսի հետ կապել, դա նշանակում է աշխատել և ենթադրություններ անել հին տրամաբանության մեջ։ Ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայկ Մարությանը կամ Ալեն Սիմոնյանը, կամ որևիցե մեկը կարող է «ԿամԱԶ»-ի դիմաց ինչ-որ բա՞ն անի»,-զարմացավ Ալեն Սիմոնյանը։

Իսկ ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ նվիրատվությունների փաստը ի սկզբանե, եթե այդտեղ որևէ խնդիր չկար, Սիմոնյանն ասաց․ «Ես էնտեղ գաղտնիության տարր չեմ տեսել, ես տեսել եմ, որ եղել են շնորհակալագրեր, որոնք նախապես տպվել են, անունները գրվել է․․․ այսինքն՝ դրա ի՞նչն է գաղտնի, որ դու ամեն մի կազմակերպությանը փաստ ես տալիս, որ ես շնորհակալություն եմ հայտնում քեզ էսինչ բանի համար»։

Ինչ վերաբերում է Մարությանի այն հայտարարությանը, թե ինքը չի կարող ասել, որ «Ալեքս հոլդինգը» կապ ունի Սամվել Ալեքսանյանի հետ, Սիմոնյանը խուսափեց այս հարցին պատասխանել՝ նշելով, որ ինքն այլ կառույց է ներկայացնում, ճիշտ կլինի այդ հարցի հետ կապված դիմենք քաղաքապետարան։