Նժդեհը նույնքան հերոս է, որքան Բաղրամյանը․ Նիկոլ Փաշինյան․ Regnum

Նժդեհը նույնքան հերոս է, որքան Բաղրամյանը․ Նիկոլ Փաշինյան․ Regnum

Այսօր Երեւանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ստանիսլավ Սմագինի հարցին կապված Գարեգին Նժդեհի հետ։

«Ինչ անել այն նկատելի տարընթերցման հետ, որն առկա է Հայաստանում եւ Ռուսաստանում Նժդեհի անհատականության մեկնաբանության հետ եւ արդյոք չկա իմաստ ստեղծելու ինչ որ հանձնաժողով կամ հարթակ, որպեսզի պատմաբանները, հանրային գործիչներն ու քաղաքագետները նստեն երկխոսության ու ուսումնասիրելով հարցը գտնեն ինչ որ շփման կետեր»,- հարցրել է Սմագինը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Մենք նախկինում չենք բախվել Նժդեհի հետ կապված խնդրին հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եւ մտածում էինք, որ այն միայն Ադրբեջանին է հետաքրքիր։ Զարմացանք, երբ հարցն արդիականացավ Ռուսաստանում։ Մեզ համար Նժդեհը նույքան հերոս է, որքան Բաղրամյանը, ում հետ կողք կողքի կռվել է 1918 թվականին թուրքերի դեմ։ Նրանք հավասարապես հերոսներ են, պայքարողներ իրենց ժողովրդի ազատության համար։ Ինչ վերաբերում է հանձնաժողով ձեւավորելուն, ապա տարօրինակ է կազմել հանձնաժողով մեր ազգային պատմությունը ուսումնասիրելու համար։ Շփվել է արդյոք Նժդեհը նացիստների հետ։ Հնարավոր է։ Սակայն այդ դեպքում պետք է բոլորի համար էլ հանձնաժողով ստեղծել, ովքեր շփվել են նացիստների հետ։ Օրինակ՝ Մոլոտովի համար, ինչու նա կնքեց պակտը, որն էր նրա մոտիվացիան, արդյոք նա համաձայնեցրել էր Ստալինի հետ։ Եկեեք Մոլոտովի հարցով էլ հանձնաժողով ստեղծենք»։

Regnum