25 տարվա գործով դատավճռի բեկանման հարցով վճիռը՝ մարտի 3-ին 

25 տարվա գործով դատավճռի բեկանման հարցով վճիռը՝ մարտի 3-ին 

Վերաքննիչ քրեական դատարանում մարտի 3-ին 25 տարվա բեկանման գործով դատավճռի նշանակված դատական նիստը, թերևս, վերջինը կլինի․ այսինքն՝ կլինի դատարանի վճիռ։ Խոսքը 1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործի մասին է։

Հիշեցնենք՝ 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը:

Հեղափոխությունից հետո Պողոսյանի ՌԴ տեղափոխված որդին՝ Էդուարդ Պողոսյանը դիմել էր վարչապետին ու իրավապահներին՝ խնդրելով բեկանել 25 տարի առաջ կայացված վճիռը։ Տուժողի ընտանիքը պնդում էր, որ մարդասպանը Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանն է:

Այս մասին «Հրապարակին» հայտնեց Էդուարդ Պողոսյանի փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

«Նիստը հետաձգվել էր փետրվարի 5-ից, այն ժամանակ պատճառաբանեցին, որ դատական կազմի դատավորներից մեկը այլ գործով խորհրդակցական սենյակում է»,-հայտնեց Մեջլումյանը։