Անտարկտիդայի որ մասն է կանաչապատ 

Անտարկտիդայի որ մասն է կանաչապատ 

Գիտնականները առաջին անգամ ստեղծել են Անտարկտիդայի բուսական աշխարհի քարտեզը։ Համաձայն դրա, մեր մոլորակի հարավային բեւեռի ֆլորան կազմում է 44,2 քառ․ կմ, որն այդ մայրցամաքի ընդհանուր մակերեսի 0,12 տոկոսն է։ Անտարկտիկական թերակղզում եւ մերձափնյա կղզիներում ներկայումս առկա է մոտ հարյուր բուսատեսակ։ Դրանցից են Poa annua-ն։ Այն սովորական գազոնային խոտ է, որը տարածված է ենթարկտիկական կղզիներում՝ Հարավային Գեորգի կղզուց մինչեւ Լիվինգսթոնի կղզի։

Մասնագետները նշում են, որ ստեղծված քարտեզը կարեւոր տեղեկություններ է պարունակում սառույցներով պատված մայրցամաքի բուսածածկ տեղամասերի վերաբերյալ, ինչը կարեւոր է հետազոտողների համար։