«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը միջազգային կինովարձույթում առաջ է անցել «Տիտանիկից»

«Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը միջազգային կինովարձույթում առաջ է անցել «Տիտանիկից»

Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը միջազգային կինովարձույթում առաջ է անցել ռեժիսորի մեկ այլ աշխատանքից՝ «Տիտանիկ»-ից և դարձել  3-րդ ամենաեկամտաբեր ֆիլմը պատմության մեջ։ Ֆիլմն արտաքին շուկաներում հավաքել է 1,538 միլիարդ դոլար, հայտնում է The Variety-ն։

Միևնույն ժամանակ, օրիգինալ «Ավատարը» շարունակում է մնալ ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ԱՄՆ սահմաններից դուրս հավաքելով 2,1 միլիարդ դոլար, մինչդեռ «Վրիժառուներ. Վերջնախաղը» երկրորդ տեղում է՝ 1,9 միլիարդ դոլար ցուցանիշով:

Նշվում է, որ միջազգային կինովարձույթում առաջատար են Չինաստանը ($240,6 մլն), Ֆրանսիան ($141,5 մլն), Գերմանիան ($130,7 մլն) և Հարավային Կորեան ($105,5 մլն)։