Նիկոլ Փաշինյանը տապալման եզրին․ Ռուսաստանին խաբել չի կարող, ԱՄՆ-ից թաքնվել չի հաջողվում․ մաս 2-րդ․ cont

Նիկոլ Փաշինյանը տապալման եզրին․ Ռուսաստանին խաբել չի կարող, ԱՄՆ-ից թաքնվել չի հաջողվում․ մաս 2-րդ․ cont

Իսկ ինչ է կատարվում հիմա։

1-ին․ Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է Արցախյան հարցի մասին /կամ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին/, բարձրացնելով բավական կարեւոր հարցեր, ինչպես օրինակ այն, որ արդեն շատ վաղուց բանակցվում է Մադրիդյան փաստաթուղթը, թեեւ Երեւանը հերքում է դա։ Սա լուրջ հայտարարություն է, որը ձեռնտու է ընդդիմության համար, եւ ըստ էության մերկացնում է Հայաստանի ներկայիս իշխանություններին, որոնք խեղաթյուրում են ճշմարտությունը եւ Արցախի հարցում վարում պարտվողական քաղաքականություն։ Փաշինյանն ակնհայտ նյարդայնանում է, երբ Հայաստանի պառլամենտում բարձրացվում է այդ հարցը։

2-րդ․ Ռուսաստանի գազային քաղաքականությունը։ Լավրովը հայտարարեց, որ Երեւանը չպետք է առանձնապես հույսեր փայփայի գազի գնի նվազման հետ կապված։ Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունները ենթարկվել են ճնշումների ուժայինների եւ հարկային մարմինների կողմից։ Գործընկերային հարաբերությունները գործնականում բացակայում են։ Հետեւաբար նաեւ, ինչ զիջումների մասին կարող է խոսք գնալ։ Գազի գինը կարող է միայն թանկանալ եւ ընդ որում, հնարավոր է, որ արդեն այս ամառ ռուսական կողմը բարձրացնի տարիֆները։

3-րդ․ Փաշինյանը չի կարողանում կապ հաստատել Պուտինի հետ, բոլոր փորձերը լեզու գտնելու ապարդյուն են անցնում։ Հայաստանի վարչապետը, եթե նկատել եք, հիմա ավելի շատ շփվում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Փաշինյանին հստակ իր տեղն են ցույց տվել։ Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Պուտինը շնորհավորեց հետխորհրդային հանրապետությունների ղեկավարներին, իսկ Փաշինյանին ոչ, թեեւ Ալիեւի հետ հեռախոսազրույց ունեցավ։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը ոչ ՀԱՊԿ անդամ է, ոչ ԵԱՏՄ։

4-րդ․ Հայաստանում գտնվող ամերիկյան կենսալաբորատորիաները․ Ռուսաստանն ու Չինաստանը պահանջել են թույլ տալ, որպեսզի մասնագետները մուտք գործեն այդ օբյեկտներ, սակայն կտրուկ մերժում են ստացել։ Ոչ ոք չգիտի, թե դրանցում ինչ է կատարվում։ Իսկ ահա կորոնավիրուսային ինֆեկցիայի տարածման ֆոնին չափազանց շատ հարցեր են առաջանում։ Ովքեր են այցելում այդ լաբորատորիաներ։ ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։

Եվ վերջապես 5-րդ․ մաքսանենգ ծխախոտի գործը․ Ինչպես արդեն պարզվել է Նիկոլ Փաշինյանի ազգականները զբաղվել են մաքսանենգությամբ։ Այս ամենից հետո, արդյոք չի կարելի ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում հասունացել է ճգնաժամ; Փաշինյանը մի անկյունից մյուսն է նետվում չիմանալով, թե ինչ անել, եւ ինչպես պահպանել իշխանությունը։ Ռուսաստանը չափազանց կարեւոր է Հայաստանի համար, սակայն անդրօվկիանոսյան տերերին դեմ գնալ վախենում է, ու արդյունքում հայտնվել անդունդի եզրին։

 

cont.ws