Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ռոման Բաղդասարյանի հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Արցախի մայրիկների աջակցման Կենտրոն և «Մտքի ուժը» ՀԿ-ների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեն հարուցել է քրեական վարույթ «Խոսնակ» լրատվականի և Ռոման Բաղդասարյանի դեմ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: 

Վարույթը նախաձեռնվել է ներազգային թշնամանք տարածելու հիմքով։
Հույս ունենք, որ արդար քննության արդյունքում հասարակության մեջ սեպ խրողները կպատժվեն:

Հիշեցնենք՝ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը ավելի վաղ հայտնել էր, որ                                  Ռոման Բաղդասարյանի ֆեյսբուքյան արցախատյաց հրապարակման կապակցությամբ ապրիլի 11-ին իր կողմից ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ