Կհրապարակվի «Հայաստան» դաշինքին սատարող մտավորականների ցանկը

Կհրապարակվի «Հայաստան» դաշինքին սատարող մտավորականների ցանկը

Մտավորականության մի ստվար զանգված որոշել է սատարել «Հայաստան» դաշինքին։ Այդ մասին տեղեկատվությունը՝ հայտարարությամբ հանդերձ, կհրապարակվի առաջիկայում։

Հայտնի է միայն, որ մի քանի տասնյակ գործիչներ են ստորագրել այդ հայտարարությունը՝ արվեստի, երաժշտության, գրականության, թատրոնի ոլորտից, միայն սպորտի ոլորտից ներկայացուցիչներ չկան։

Մենք զանգահարեցինք Լիլիթ Գալստյանին, ով մեզ հետ զրույցում թեպետ չնշեց սատարողների անունները, բայց ասաց, որ այս օրերին շատ մտավորականներ են եկել շտաբ, նաեւ զանգահարել են, եղել են իրենց կողքին, ավելին՝ բնական է, որ հայ մտավորականը պետք է իր սրտացավությունը ցույց տա հայրենիքի փրկությանը։